Իրանը մի քանի անգամ հետաձգել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Իսլամաբադ մեկնումը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումների պատճառով: Այս մասին հայտնում է իրանական «Press TV» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը նախագահ Դոնալդ Թրամփի հստակ ցուցումներով Իրանի հետ բանակցելու է գնում Պակիստան: Իրանական պատվիրակության այցի մասին տեղեկություններ դեռ չկան:

«Իրանական պատվիրակության այցը Իսլամաբադ մի քանի անգամ հետաձգվել է այդ պատճառով։ Իրանը զգուշացրել է, որ Լիբանանի վրա հարձակումների շարունակվելը կարող է խաչ քաշել բանակցությունների վրա», – հայտնել է աղբյուրը։

Նա նշել է, որ Թեհրանի ճնշումը դրդել է Իսրայելին դադարեցնել հարձակումները Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա, սակայն հետագա հարձակումների դեպքում ԱՄՆ-ի հետ հակամարտության ավարտի շուրջ Իրանի բանակցությունները կչեղարկվեն:

Share.