Իրանը Թել Ավիվի օդանավակայանի վրա հարձակման ժամանակ օգտագործել է կատարելագործված և ռադարների համար քիչ նկատելի «Արաշ-2» կամիկաձե անօդաչուներ, որոնց կիրառման հեռահարությունը հասնում է երկու հազար կիլոմետրի: Այս մասին հայտնում է «Tasnim»-ը՝ վկայակոչելով Իրանի բանակի հայտարարությունը։

Մարտի 21-ին իրանական բանակը հարվածել էր Թել Ավիվի օդանավակայանում վառելիքի բաքերին, որոնք օգտագործվում են լիցքավորող ինքնաթիռների սպասարկման համար:

«Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հարձակումն իրականացվել է կատարելագործված «Արաշ-2» անօդաչուների օգնությամբ։ Դրանց կիրառման հեռահարությունը հասնում է երկու հազար կիլոմետրի», – ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ այդ անօդաչուները շատ փոքր ռադիոլոկացիոն տեսանելիություն ունեն և կարող են երկար ժամանակ գտնվել օդում:

«Արաշ-2»-ի արտադրությունը շատ ավելի էժան է, քան այդ անօդաչուն որսալու համար օգտագործվող միջոցները: Միևնույն ժամանակ, ըստ բանակի հայտարարության, այդ ԱԹՍ-ի հավաքումը, պատրաստումը և գործարկումն իրականացվում է բավական արագ, ինչը թույլ է տալիս օգտագործել մեծ քանակությամբ անօդաչուներ:

Share.