ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում շրջադարձային առաջընթացի մասին՝ նշելով, որ թեհրանյան կողմն ինքն է նախաձեռնել կապը՝ խուսափելու համար իր էներգետիկ համակարգի կործանումից։ Նախագահի խոսքով՝ կողմերն արդեն ունեն սկզբունքային համաձայնություն միջուկային հարցերի շուրջ. Վաշինգտոնը պահանջում է հարստացված ուրանի փոխանցում և հարստացման դադարեցում, ինչը թույլ կտա Իրանին վերականգնել տնտեսությունը։
«Դա շատ հեշտ է. եթե մենք համաձայնագիր ունենանք, մենք կգնանք և ինքներս կվերցնենք այն»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են տիրապատելու իրանական հարստացված ուրանին։
Թրամփը բարձր է գնահատել Իրանի ներկայիս բանակցող առաջնորդին (ում անունը չի հստակեցրել), միաժամանակ կասկածի տակ դնելով Գերագույն առաջնորդի ողջ լինելու փաստը։ Նախագահը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս տեղի կունենա անձնական հանդիպում, և վստահություն է հայտնել, որ Իսրայելը «շատ գոհ կլինի» ձեռք բերվող համաձայնություններից։ Չնայած խաղաղության հեռանկարին, Թրամփը շեշտել է ռազմական բյուջեի անհրաժեշտությունը՝ աշխարհում առկա լարվածության ֆոնին։
«Այս պահին Իրանի հետ համաձայնության շատ կետեր կան, շուրջ՝ 15 կետ։ Իրանը միջուկային զենք չի ունենա. սա թիվ մեկ, երկու և երեք հարցն է։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա՝ նրանք համաձայնել են դրա հետ»,- ասել է նա։
