Իրանն իր զինված ուժերն ու սպառազինությունների արտադրությունը շատ ավելի արագ է վերականգնում, քան սպասում էր ԱՄՆ-ն: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին:
Նշվում է, որ ապրիլին սկսված վեցշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը վերսկսել է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրությունը:
«Ամերիկյան որոշ հատուկ ծառայությունների գնահատականներով՝ Իրանն արդեն 6 ամսից ամբողջությամբ կվերականգնի անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու իր ներուժը», – հայտնում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինուժը ԱՄՆ-ի հետ հրադադարը լավագույնս օգտագործել է իր հնարավորությունները վերականգնելու համար:
