Իսրայելի և Միացյալ Նահանգների ռազմական գործողությունների պատճառով Իրանում ներքին տեղահանված անձանց թիվը հասել է 3,2 միլիոնի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR)։«Հակամարտության պատճառով 600 հազարից մինչև 1 միլիոն տնային տնտեսություն է ժամանակավորապես տեղահանվել երկրի ներսում, ինչը կազմում է 3,2 միլիոն մարդ», – ասվում է գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տեղահանված անձանց մեծամասնությունը Թեհրանից և մյուս խոշոր քաղաքներից մեկնել է երկրի հյուսիս և գյուղական վայրեր։

Share.