Իրանի քաղաքացիներին արգելվել է մուտք գործել կամ տարանցիկ տեղաշարժվել Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ)․ այս մասին հայտնել է ԱՄԷ-ի խոշորագույն ավիաընկերություն Emirates-ը։

«Իրանի քաղաքացիներին արգելվում է մուտք գործել ԱՄԷ կամ տարանցիկ տեղաշարժվել դրա օդանավակայաններով»,- ասված է ավիաընկերության կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Արգելքը չի վերաբերում ԱՄԷ-ի այսպես կոչված «ոսկե վիզայի»՝ խոշոր ներդրողներին և ձեռնարկատերերին տրամադրվող 5-10 տարվա բնակության թույլտվություն ունեցող անձանց։

Share.