ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը փրկել է Պարսից ծոցի երկրներին Թեհրանի կողմից միջուկային հարվածից և հետագա գրավումից։

«Նրանք մեկ ամսից, գուցե երկու շաբաթից կունենային միջուկային զենք և կօգտագործեին այն Իսրայելի և Մերձավոր Արևելքի դեմ։ Նրանք կօգտագործեին այն նաև մեր դեմ։ Եվ ոչ միայն Իսրայելի դեմ, ի դեպ, Կատարի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի դեմ՝ այս բոլոր երկրները կշոկվեին, երբ նրանց վրա հարձակվեին։ Այս երկրները չէին սպասում, որ իրենց վրա հարձակվեն, բայց նրանք [Իրանը] թիրախավորեցին այս երկրները։ Նրանք ցանկանում էին գրավել ամբողջ Մերձավոր Արևելքը, և մենք կանգնեցրինք նրանց», – ասել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։

Թրամփը մեղադրել է իր նախորդ Բարաք Օբամային Թեհրանի հետ կնքած գործարքը «պատմության մեջ ամենավատ գործարքը» դարձնելու մեջ՝ պնդելով, որ այն Իրանի համար հարթել է միջուկային զենք ձեռք բերելու ճանապարհը։

Share.