Իրանի ռազմական ներուժի վերաբերյալ ԱՄՆ-ի և Իսրայելի տվյալները սխալ են։ Այս մասին հայտարարել է «Խաթամ ​​ալ-Անբիա» ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանն այլևս սպառնալիք չի ներկայացնում։ Նա նաև բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ զինվորականները ոչնչացրել են Իրանի ռազմական ենթակառուցվածքների, ինչպես նաև ԻԻՀ–ի նավատորմի ու ավիացիայի առանցքային տարրերը։

«Ձեր տեղեկությունը Իրանի կարողությունների և ռազմական հզորության, ինչպես նաև մեր սպառազինության մասին, սխալ է։ Դուք ոչինչ չգիտեք մեր հսկայական ռազմավարական ներուժի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Իրանական կողմի խոսքով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ոչնչացված թիրախները «ոչինչ» էին, իսկ երկրի ռազմավարական ռազմաարդյունաբերական օբյեկտները գտնվում են Վաշինգտոնի համար անհայտ վայրերում, որոնց նա չի կարող հասնել։

Զոլֆաղարին զգուշացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին պատրաստվել ավելի հզոր և լայնածավալ հարվածների, քան առաջ։

Share.