ԱՄՆ-ն այլևս չի կարող «պայմաններ թելադրել» այլ երկրներին, այդ թվում՝ Իրանին, հայտարարել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ռեզա Թալաի-Նիկը, փոխանցում է Իրանի պետական հեռուստատեսությունը։

«ԱՄՆ-ն այլևս ի վիճակի չէ իր քաղաքականությունը թելադրել անկախ պետություններին»,- ասել է նա՝ մատնանշելով Իրանի դիմակայունությունը ռազմական գործողությունների ընթացքում։

Իրանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնը «ստիպված կլինի հրաժարվել իր անօրինական և իռացիոնալ պահանջներից», որոնք առաջադրում է խաղաղ համաձայնագրի հասնելու համար։

Share.