ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ ամերիկյան ռազմածովային խմբավորում՝«արմադա» է շարժվում։ 

«Ի դեպ, հենց հիմա Իրանի ուղղությամբ շատ գեղեցիկ շարժվում է մեկ այլ գեղեցիկ արմադա։ Տեսնենք։ Հուսով եմ՝ նրանք գործարք կկնքեն։ Հուսով եմ՝ գործարք կկնքեն։ Պետք է առաջին անգամ գործարք կնքեին։ Այդ դեպքում երկիր կունենային»,- ասել է Թրամփը։

Նա հիշեցրել է, րո Թեհրանի պաշտոնյաները բազմիցս ազդանշան են տվել, որ պատրաստ են բանակցել. «Նրանք ուզում են գործարք կնքել։ Ես գիտեմ դա։ Բազմիցս զանգահարել են։ Նրանք ուզում են խոսել»։ 

Ըստ ամերիկյան պարբերականների վերլուծությունների՝ ԱՄՆ-ն մտադիր է խոչընդոտել ծովային ճանապարհով իրանական նավթային հոսքը դեպի Չինաստան։

Share.