Բունդեսթագում CDU/CSU (Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միությունից (CDU) և Բավարիայի Քրիստոնեա-սոցիալական միությունից (CSU) բաղկացած գերմանական պահպանողական քաղաքական կուսակցությունների ընտրական դաշինք -խմբ.) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Զեպ Մյուլլերը զգուշացրել է, որ Իրանի շուրջ հակամարտության սրումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել գերմանական ավտոարդյունաբերության համար։

Ըստ նրա՝ էներգետիկ ճգնաժամը կարող է ավելի վատթարանալ, որի հետևանքները կազդեն ոչ միայն վառելիքի գների, այլև հիմնական արդյունաբերական բաղադրիչների, ներառյալ՝ միկրոչիպերի մատակարարման վրա։

Մյուլլերը նշել է, որ երկարատև ճգնաժամը կարող է հանգեցնել արտադրության խափանումների, որոնք կանդրադառնան ավտոարդյունաբերության և ամբողջ տնտեսության վրա, և պետությունը չի կարողանա լիովին մեղմել հետևանքները։

Նա հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը կձգտի արագացնել անցումն այլընտրանքային էներգիայի աղբյուրներին՝ արտաքին մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու համար։

Share.