ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Իրանի հարցով բանակցությունների երկրորդ փուլում դրական արդյունք է ակնկալելու, հակառակ դեպքում՝ սրացումը կարող է սարսափելի իրադարձությունների հասցնել։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱՀԾ–ի և Բելառուսի ՊԱԿ-ի կոլեգիաների համատեղ նիստից հետո։

«Իսլամաբադում վաղը պետք է կայանա բանակցությունների երկրորդ փուլը։ Աստիճանական դրական արդյունք ենք ակնկալելու, այլապես սրացումը կարող է հասնել գագաթնակետին և ամենասարսափելի իրադարձությունների հանգեցնել։ Աշխարհը պետք է խուսափի դրանից»,– ասել է Նարիշկինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է իր ծառայությունները որպես միջնորդ և Իրանի հարցով երկկողմ բանակցությունների անցկացման վայր։

«ՌԴ–ն բազմիցս առաջարկել է իր հնարավորությունները, իր ծառայությունները նաև որպես միջնորդ կամ որպես երկկողմ բանակցությունների անցկացման վայր», – ասել է ԱՀԾ տնօրենը։

Share.