Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը սպանվել է Թեհրանում ԱՄՆ-Իսրայել հարձակման ժամանակ։ Այս մասին հաղորդում է իրանական ILNA լրատվական գործակալությունը։
«Իրանի իններորդ և տասներորդ կառավարությունների ղեկավարը սպանվել է Թեհրանի Նարմակ թաղամասում իրականացված հարձակման արդյունքում», – հաղորդում է գործակալությունը։
Կառավարությունը և նախկին առաջնորդի գրասենյակը դեռևս չեն հաստատել Ահմադինեժադի մահը, ով Իրանի նախագահն էր 2005-ից 2013 թվականներին։
