Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական ցանցում շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ վերջինիս «վճռական դիրքորոշման» համար։
«Պատերազմ հրահրող սիոնիստական ռեժիմի դատապարտման հարցում գովեստի է արժանի իմ եղբայր Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թուրքիայի նախագահի վճռական դիրքորոշումը։ Մեր բարեկամ և եղբայրական Թուրքիայի հպարտ ժողովուրդը երկար տարիներ անփոփոխ կերպով սատարել է իսլամական ումմայի ձգտումները։ Աստծո ողորմածությամբ մենք այս հպարտ ուղին կանցնենք միասին», — գրել է Փեզեշքիանը։
Ավելի վաղ Էրդողանը կոշտ է արտահայտվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին։
«Նեթանյահուի գլխավորած մարդասպանների ցանցը պետք է անհապաղ կանգնեցվի, յուրաքանչյուր երկիր այս հարցում պետք է արիություն դրսևորի և հանդես գա նախաձեռնությամբ», — հայտարարել է Թուրքիայի նախագահը:
