Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն Հայաստան–Իրան հարաբերությունները դե յուրե ռազմավարական բնույթի վերածելու։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ-ում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա նկատեց, որ այդ հարաբերությունները վաղուց են ռազմավարական գործընկերության մակարդակի, սակայն հիմա դրանք դե յուրե ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին են պայմանավորվել։

Share.