Նույնիսկ եթե Մերձավոր Արևելքի հակամարտությունն այսօր ավարտվի, դրա հետևանքները կարող են հիմք ստեղծել նոր հակամարտությունների համար: Դրա մասին ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատոր Ալեքսանդր Դե Կրոոն, հայտնում է Euronews-ը:
«Առաջին հերթին անհրաժեշտ է դադարեցնել պատերազմը կամ գոնե որոշակիորեն կարգավորել նավագնացությունը Հորմուզի նեղուցում»,- ասել է Բելգիայի նախկին վարչապետը։
Նա զգուշացրել է, որ նույնիսկ եթե մարտական գործողությունները այսօր դադարեն, անհրաժեշտ կլինեն տնտեսական միջոցառումներ՝ կանխելու համար այն իրավիճակը, երբ «ամբողջ երկրները և ամբողջ ժողովուրդները կառուցվածքային առումով կրկին աղքատության մեջ կհայտնվեն»։
ՄԱԶԾ-ի վերջին զեկույցում նշվել է, որ Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական սրացումը կարող է հանգեցնել նրան, որ ամբողջ աշխարհում ավելի քան 30 միլիոն մարդ աղքատության գծից ներքև հայտնվի։
