Արաբական Միացյալ Էմիրությունները նախնական քննարկումներ են սկսել Վաշինգտոնի հետ՝ Իրանի հետ հնարավոր ռազմական բախման դեպքում ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը։

Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄԷ Կենտրոնական բանկի նախագահ Խալեդ Մոհամեդ Բալաման և ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը քննարկել են արժութային սվոպների գիծ ստեղծելու հնարավորությունը։

ԱՄԷ իշխանությունները մտահոգված են, որ հակամարտության սրումը կարող է հարվածել երկրի տնտեսությանը, վանել ներդրողներին, սպառել արժութային պահուստները և խաթարել Հորմուզի նեղուցով իրականացվող նավթի արտահանումը։

Պաշտոնական հարցում դեռևս չի ներկայացվել, սակայն այս քայլը դիտարկվում է որպես կանխարգելիչ միջոց։ Միևնույն ժամանակ նշվում է, որ դոլարի դեֆիցիտի դեպքում Էմիրությունները կարող են ստիպված լինել օգտագործել այլընտրանքային արժույթներ (այդ թվում՝ յուանը), ինչը պոտենցիալ առումով կարող է թուլացնել դոլարի դերը նավթային հաշվարկներում։

Share.