Իրանի իշխանությունները կսկսեն բռնագրավել արտերկրում բնակվող այն քաղաքացիների գույքը, որոնք մեղավոր կճանաչվեն «թշնամիների» հետ համագործակցելու համար, հայտնում է «Дневник иранского журналиста» տելեգրամյան ալիքը։

Ըստ Գլխավոր դատախազության հայտարարության, Իրանը կբռնագրավի արտերկրում բնակվող այն իրանցիների ակտիվներն ու գույքը, որոնք «մեղավոր կճանաչվեն Իսլամական Հանրապետության դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիվ պատերազմի ժամանակ թշնամու հետ համագործակցելու համար»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Share.