«Իրական խոստում 4» գործողության 81-րդ ալիքը, որն իրականացվել է «Էմադ», «Քիամ», «Խորամշահր-4» և «Քադր» հրթիռների միջոցով՝ «Յա Բակիր ալ-Ուլում» կոդային անվանումով, հաջողությամբ հարվածել է ավելի քան 70 իսրայելական թիրախների, այդ թվում՝ Հայֆային, Դիմոնային, Հայֆայի մոտ գտնվող տարածքներին, ինչպես նաև Թել Ավիվից հյուսիս և հարավ։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը։
🔺 Հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելցի սպանվածների և վիրավորների թիվը հասել է ավելի քան 2500-ի։
ԻՀՊԿ-ն միաժամանակ ընդգծել է Իրանի ազգային միասնությունը և մեղադրել ԱՄՆ-ի ու Իսրայելի ղեկավարներին՝ պատերազմի իրականությունը խեղաթյուրելու մեջ։
