«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունն այն մասին, թե Իրանը հարգում է բոլոր երկրների, հատկապես մուսուլմանական և հարևան պետությունների ինքնիշխանությունը, և այսօր Իրանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացված անօդաչու թռչող սարքերի հարվածների վերաբերյալ հերքումը որևէ դեպքում չի կարող ընդունելի համարվել»։ Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ տեխնիկական միջոցների օգնությամբ արձանագրվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից չորս անօդաչու թռչող սարք է ուղարկվել Նախիջևանի ուղղությամբ՝ «հարձակումներ իրականացնելու համար»։

«Դրանցից մեկը շարքից հանվել է ադրբեջանական բանակի կողմից, իսկ մնացածը թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ միջնակարգ դպրոցի շենքը (դասապրոցեսի ժամանակ)», – ասված է հաղորդագրության մեջ։

«Միջնակարգ դպրոցի շենքը թիրախավորած անօդաչու թռչող սարքը, բարեբախտաբար, չի հասել նպատակակետին և դպրոցի մոտակայքում ընկել է գետնին և պայթել։

Հաշվի առնելով այս ամենը՝ մենք սպասում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը դադարեցնեն հերքումները, ներողություն խնդրեն տեղի ունեցած միջադեպի համար և պատժեն մեղավորներին», – հայտարարել են Ադրբեջանի ՊՆ-ում։

Share.