Իրանի դատարանը մահապատժի է դատապարտել հունվարյան բողոքի ցույցերին մասնակցած Մոհամմեդ Աբբասիին։
Ըստ APA-ի՝ այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով մեղադրյալների ընտանիքի անդամներին։
Նա մեղավոր է ճանաչվել «Աստծո նկատմամբ թշնամանքի» մեջ։
Աբբասին նաև մեղադրվում է ցույցերի ժամանակ գնդապետի սպանությանը մասնակցելու մեջ։
Սա հունվարին տեղի ունեցած զանգվածային բողոքի ցույցերի կապակցությամբ կայացված առաջին մահապատիժն է։
