Իրանի Բուշերի ատոմակայանում աշխատանքները դադարեցվել են. «Ռոսատոմի» ղեկավարի խոսքով՝ այնտեղ դեռևս 639 ռուսաստանցի աշխատակից կա։

Ալեքսեյ Լիխաչևը նշել է, որ ատոմակայանի համար սպառնալիքը կա և աճում է ռազմական հակամարտության սրման հետ մեկտեղ։ Իրանի միջուկային արդյունաբերության ղեկավարության հետ կապը կորել է, և Իրանի միջուկային օբյեկտների վիճակի մասին անմիջական պատկերացում չկա։

«Իրանի միջուկային օբյեկտների վրա թիրախային հարվածները դուրս են գալիս վերահսկողությունից։ Մենք պնդում ենք, որ միջուկային օբյեկտների անվտանգությունը պետք է լինի առաջնահերթություն»։

Ավելի վաղ Լիխաչևը հայտնել էր, որ պետական կորպորացիան Իրանից տարհանել է Բուշերի ատոմակայանի աշխատակիցների երեխաներին, ինչպես նաև բոլոր 94 ավելորդ աշխատակիցների։ Տարհանման հաջորդ փուլը տեղի կունենա, երբ ռազմական իրավիճակը թույլ տա. նախատեսվում է տարհանել 150-200 մարդու։

Share.