Իրանի առաջին հարձակումների ժամանակ ծանր վիրավորում ստացած 4-րդ զինծառայողն է մահացել վնասվածքներից: Այս մասին ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հաղորդագրության մեջ։
«Լայնամասշտաբ մարտական գործողությունները շարունակվում են։ Զոհվածների ինքնությունը չի հրապարակվում՝ մինչև մերձավոր ազգականներին տեղեկացնելուց հետո 24 ժամ լրանալը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի։
Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմակայաններին։ Հարձակման ընթացքում սպանվել են նաև Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին։
