Իրանի նախագահի հրամանագրով Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի նոր քարտուղար: Այս մասին հայտնել է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Մոհամմադ Մեհդի Թաբաթաբաին:

«Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի հավանությամբ և նախագահի հրամանագրով Մոհամմադ Բաղեր Զոլղադրը նշանակվել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար», – X-ի իր էջում գրել է Թաբաթաբաին:

Share.