Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է Իսրայելի հետ «դավադրության մեջ մտնող» պետություններին պատասխանատվության ենթարկելու մասին։«Իրանի մեծ ազգի հետ թշնամանքը հիմար արկածախնդրություն է։ Իսրայելի հետ դավադրությունն աններելի է։ Նրանք, ովքեր դավադրության մեջ են մտնում Իսրայելի հետ, պատասխանատվության են ենթարկվելու», – այս մասին Արաղչին գրել է X սոցցանցում։

Նրա խոսքով՝ «Նեթանյահուն հրապարակավ բացահայտել է այն, ինչը Իրանի անվտանգության ծառայությունները վաղուց փոխանցել են մեր ղեկավարությանը»։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաղորդել էր, որ նա գաղտնի այց է կատարել ԱՄԷ և հանդիպել է այդ երկրի նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայեդի հետ։

Նշվել է, որ այդ այցը «պատմական բեկում» դարձավ երկու երկրների միջև հարաբերություններում։ Նեթանյահուի գրասենյակը չի պարզաբանել, թե հատկապես երբ է տեղի ունեցել այցը։

Share.