Իրանից Հայաստան ուղևորված կոնտեյները, որում մոտ 400 հազար դոլարի բեռ կա, Մերձավոր Արևելքի իրադրության սրման ֆոնին մնացել է Պակիստանում: Այս մասին Sputnik Արմենիային ,հայտնեց Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։

Նրա խոսքով՝ իրավիճակը բարդանում է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ։

Նա հավելեց, որ փետրվարի 28-ից լոգիստիկ շղթաների աշխատանքն էապես դժվարացել է։ Ճգնաժամի պայմաններում բեռներն ավելի ու ավելի հաճախ են վերաուղղորդվում՝ շրջանցելով ավանդական երթուղիները և անցնելով Բարեհուսո հրվանդանով։

Share.