«Իրական խոստում 4» գործողության 63-րդ ալիքի շրջանակներում Իսրայելում թիրախավորվել են 80 ռազմական և օժանդակ ռազմական օբյեկտներ։ Այս մասին, ըստ «Ֆարս Նյուզի», հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։

Իսրայելի տարածքը հարձակման է ենթարկվել բազմագլխիկ հրթիռներով և ավերիչ անօդաչու թռչող սարքերով։

Նշվում է, որ «Հեզբոլլահ» դիմադրության շարժումը նաև հարձակումներ է իրականացրել հյուսիսում գտնվող իսրայելական դիրքերի վրա։

Share.