Իրանը նավագնացային ընկերություններից կպահանջի Հորմուզի նեղուցով անցնող նավթային լցանավերի համար վճարումները կատարել կրիպտոարժույթով։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։
Իրանը նախատեսում է երկշաբաթյա տևողությամբ զինադադարի ընթացքում կրիպտոարժույթով վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնելու համար, ինչպես նաև նավերի զննում անցկացնել զենքի առկայության համար:
Իրանի իշխանությունները հայտարարում են, որ նավերը պետք է թույլտվություն հայցեն, տեղեկատվություն բացահայտեն բեռի վերաբերյալ և յուրաքանչյուր բարելի դիմաց մոտ 1 դոլարին համարժեք կրիպտոարժույթ վճարեն։
