Իրանի զինված ուժերը վերջին օրերին որևէ ռազմական գործողություն չեն իրականացրել ԱՄԷ-ի դեմ, սակայն պատրաստ են վճռականորեն արձագանքել ԱՄԷ-ի կողմից իրականացվող ցանկացած ագրեսիայի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը վերջին օրերին որևէ հրթիռային կամ անօդաչու թռչող սարքերի գործողություններ չեն իրականացրել ԱՄԷ-ի դեմ, և եթե նման գործողություններ տեղի ունենային, մենք դրա մասին վճռականորեն և բացահայտ կհայտարարեինք։ Հետևաբար, երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը կտրականապես հերքվում է և որևէ հիմք չունի», – նրա խոսքերը մեջբերել է «Mehr» լրատվական գործակալությունը։
Զոլֆաղարին ընդգծել է, որ եթե ԱՄԷ-ից որևէ ռազմական գործողություն սկսվի Իրանի կղզիների, նավահանգիստների կամ Իրանի ափերի դեմ, Թեհրանը կպատասխանի ջախջախիչ հակահարվածով։
