Իրանը վերջին հրթիռային հարձակման ընթացքում Սաուդյան Արաբիայում ոչնչացրել է ամերիկյան թանկարժեք հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ։ Լուսանկարները հրապարակել են ամերիկյան ռազմական բլոգերները։

Հարվածը հասցվել է E-3 Sentry AWACS ինքնաթիռին մարտի 27-ին։ ԱՄՆ ՌՕՈւ-ն հայտարարել էր դրա վնասվելու մասին, սակայն հրապարակված լուսանկարներից երևում է, որ հրթիռը բառացիորեն երկու մասի է բաժանել ինքնաթիռը։ Նման մեկ ինքնաթիռի արժեքը գերազանցում է 270 միլիոն դոլարը։

Ավելի վաղ Թեհրանում նաև հայտարարել էին Սաուդյան Արաբիայում գտնվող ԱՄՆ ռազմական բազայում KC-135 երեք ինքնաթիռի ոչնչացման և ևս մի քանիսի վնասման մասին։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։

Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Опубликованные в соцсетях кадры сбитого военного самолета E-3G Sentry AWACS - Sputnik Արմենիա, 1920, 29.03.2026

Իրանը Սաուդյան Արաբիայում ԱՄՆ ՌՕՈւ հեռահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռ է ոչնչացրել

Share.