ԱՄՆ-ի ուղղակի ռազմական միջամտության դեպքում՝ Իրանը պատրաստ է կտրուկ էսկալացիայի։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը՝ հղում անելով իրանցի անվտանգության հարցերով վերլուծաբանին՝ հակամարտության հնարավոր զարգացման համատեքստում։

Ըստ ներկայացված գնահատականի՝ եթե Միացյալ Նահանգներն անցնեն ցամաքային ներխուժման սցենարին, ապա Թեհրանը կդիտարկի իր տարածքից դուրս պատասխան գործողությունների հնարավորությունը։ Մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից ցամաքային հարձակման մեկնարկի դեպքում՝ Իրանը «պատրաստ է գրավել Բահրեյնի և ԱՄԷ-ի առափնյա շրջանները»։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նման քայլը դիտարկվում է որպես ռազմական պատասխանի ավելի լայն սցենարի մաս, որի նպատակն է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը և ճնշում գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում Վաշինգտոնի դաշնակիցների վրա։

Share.