Իրանը նախորդ տարվա հունիսին Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո  Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը թույլ չի տվել ծանոթանալ իր միջուկային ծրագրի առավել կարևոր բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է EFE լրատվական գործակալությունը։

Նշվում է, որ ԱԷՄԳ-ն առանց պատշաճ հասանելիության հնարավորություն չունի ստուգել հարձակման ենթարկված օբյեկտների և այնտեղ գտնվող միջուկային նյութերի վիճակը։ ԱԷՄԳ ներկայացուցիչները համարում են, որ իրանական միջուկային օբյեկտներին հասցրած հարվածները ստեղծել են աննախադեպ իրավիճակ, սակայն անհրաժեշտ են համարում Իրանի վերադարձը միջուկային ոլորտում միջազգային վերահսկողության շրջանակ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Share.