ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության ողջ ընթացքում Իրանը որևէ հարված չի հասցրել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանի կողմից որևէ հարված չի հասցվել Ադրբեջանի ուղղությամբ, և կարծում եմ՝ երկու երկրների նախագահների ու արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած բանակցությունները փարատել են թյուրիմացությունները։ Ինչ վերաբերում է Թուրքիային, իրավիճակը նույնն է. մենք պարզորոշ հայտնել ենք, որ մեր կողմից որևէ արձակում չի եղել։ Հետևաբար, կարծում եմ, որ երկու երկրների միջև փոխըմբռնում կա, իսկ առաջացած հարցերը կարգավորվել են անցկացված բանակցություններից հետո», — ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսագրությունը հրապարակել է SNN հեռուստաալիքը։

Share.