Իրանը շարունակում է միլիոնավոր բարել նավթ բարձել գերլցանավերի վրա՝ ի հեճուկս ԱՄՆ շրջափակմանը։ Դրա մասին գրում է Bloomberg-ը։

Եվրոպական միության Sentinel 1 արբանյակից ստացված լուսանկարները ցույց են տալիս հում նավթի տեղափոխման համար նախատեսված մի շատ մեծ լցանավ, որն ունակ է փոխադրել շուրջ 2 միլիոն բարել նավթ։ Այն խարսխված է Խարգ կղզու նավամատույցի մոտ։ Ավելի վաղ՝ շաբաթ օրը արված լուսանկարում, Խարգի մոտ խարսխված նավեր չկային։

Նշվում է, որ նավթի առևտուրը գնալով ավելի կբարդանա, եթե ԱՄՆ-ը շարունակի Թեհրանի նավարկության շրջափակումը։

Share.