Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնաբերել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

«Պաշտպանական համակարգերն աշխատում են սպառնալիքը որսալու ուղղությամբ։

Բնակչությանը հորդորում ենք գործել պատասխանատու կերպով և հետևել հրահանգներին. դա կյանքեր է փրկում»,- նշել են Իսրայելի բանակում։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, հրթիռների բեկորներն ընկել են Թել Ավիվի 11 վայրերում, կա վեց տուժած։

«Հեզբոլլահի» կողմից Հայֆայի հրթիռակոծություն։

Ինչպես հայտնում է Tasnim-ը, «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ է արձակել նաև Հայֆայի ուղղությամբ։

Share.