Իրանը միջոցներ կձեռնարկի, եթե Ադրբեջանից «ինչ-որ բան թռչի», հայտարարել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին:

«Մենք Ադրբեջանի հետ որևէ խնդիր չունենք, բայց եթե հայտնաբերվի դավադրություն (Ադրբեջանում Իրանի դեմ` խմբ.) կամ այնտեղից ինչ-որ բան թռչի Իրանի ուղղությամբ, մենք միջոցներ կձեռնարկենք»,-քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը:

Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկու երկրները պնդում էին, թե թույլ չեն տա ԱՄՆ-ի հարձակումն Իրանի վրա իրենց տարածքից, թեև Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) դրան կասկածամտորեն է վերաբերվում:

Share.