Իրանի պատասխան հրթիռային հարվածների հերթական ալիքը շատ առումներով ամենածանրերից մեկն է եղել, քանի որ Իսրայելի տարածքին հասցված հրթիռային հարվածների մասին լուրերը զգալի արձագանք և բողոքի ալիք են բարձրացրել իսրայելական լրատվամիջոցներում, գրում է Tasnim-ը:
Հրապարակված կադրերում ֆիքսվել է հրթիռների արձակման առնվազն 14 դեպք։ Հիմնվելով այս տվյալների վրա՝ իրանական լրատվամիջոցը եզրակացնում է, որ այս փուլում, հավանաբար, արձակվել է ավելի քան 20 հրթիռ։
Սա փաստում է, որ նախորդ օրերին նկատվող միտումը, երբ մեկ գործողության ընթացքում արձակվում էր ավելի քան քսան հրթիռ, ոչ միայն չի նվազել, այլև կարծես թե ուժգնացել է։ Այս ալիքի թիրախները նույնպես բազմազան էին. հարվածներ են հասցվել ինչպես Իսրայելի տարածքին, այնպես էլ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ մի շարք ռազմաբազաների։
Մյուս կարևոր կետը վերաբերում է կիրառվող հրթիռների և մարտագլխիկների տեսակներին: Հաղորդումներ են հայտնվել այն մասին, որ այս ալիքի ընթացքում Qadr հրթիռների վրա կիրառվել են կասետային մարտագլխիկներ:
Նախկինում կասետային մարտագլխիկները հիմնականում օգտագործվում էին այնպիսի հրթիռների վրա, ինչպիսիք են Khaybar-ը և Khorramshahr-ը:
Իրանի պատասխան գործողության ալիքը ներառել է նաև Emad հրթիռներ՝ մոտ մեկ տոննա կշռող ծանր մարտագլխիկներով:
