Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է «Ճշմարիտ խոստում – 4» գործողության 52-րդ ալիքի շրջանակում Թել Ավիվի արդյունաբերական շրջաններին ծանր հրթիռներով հարվածելու մասին, հայտնում է Tasnim-ը:

Ըստ ԻՀՊԿ-ի հաղորդագրության, ոչնչացվել են նաև տարածաշրջանի երեք ամերիկյան բազաներում գտնվող ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախները:

«Իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են արդյունաբերական օբյեկտները և ամերիկյան ուժերի տեղակայման վայրերը երեք ավիաբազաներում՝ Էրբիլի Հարիրում,  «Ալի աս Սալեմում» և «Արիֆջանում»»,- նշել է ԻՀՊԿ-ն:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «հանցագործ սիոնիստ վարչապետի» ճակատագիրն անհայտ է մնում. ենթադրվում է, որ նա «կարող էր սպանվել կամ ընտանիքի հետ փախչել օկուպացված տարածքներից»:

Եթե նա ողջ է, ասված է հաղորդագրության մեջ, ապա նրա հետապնդումն ու ոչնչացումը կշարունակվի ողջ ուժով:

Share.