Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալի Խեզրիանը հայտարարել է, որ առաջիկա 24 ժամվա ընթացքում թշնամին կտեսնի, որ Իսլամական Հանրապետության կողմից Հորմուզի նեղուցի խելացի կառավարումը պահպանվում է, հաղորդում է Pars Today-ը։

«Մենք թույլ չենք տա կորցնել այն, ինչ Իրանի ժողովուրդը նվաճել է ռազմադաշտում։

Հորմուզի նեղուցով անցումը թույլատրվում է միայն ոչ թշնամական երկրների համար և մաքսատուրքերի վճարման դեպքում։

Այսօր երեկոյան Հորմուզի նեղուցով անցնող բազմաթիվ նավեր հանկարծակի փոխել են ուղղությունը և վերադառնում են դեպի Պարսից ծոց։ Ներկա դրությամբ՝ ավելի քան տասներկու նավեր արդեն վերադարձել են»,- նշել է նա։

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ազիզին կոչ է արել ենթարկվել Հորմուզի նեղուցում նոր ծովային համակարգինը։

«Այս համակարգը որոշում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, ոչ թե սոցիալական ցանցերի գրառումներով։

Այս համակարգի շրջանակում՝ միայն առևտրային նավերին, և միայն Զինված ուժերի գլխավոր շտաբի թույլտվությամբ, թույլատրվում է նավարկել սահմանված երթուղիներով՝ Իրանի ժողովրդի օրինական իրավունքները հատուցելուց հետո։

Եթե ամերիկյան կողմը փորձի իրանական նավերի համար նույնիսկ ամենափոքր խոչընդոտ ստեղծել, այդ որոշումը կարող է հեշտությամբ վերանայվել և չեղյալ հայտարարվել»,- ընդգծել է նա։

Share.