Իրանցի տեղեկացված պաշտոնյան Tasnim-ին հայտարարել է, որ Axios-ի պնդումը վերջին օրերին ԱՄՆ-ի հետ շփումների մասին կեղծ է և իրականությանը չի համապատասխանում։
«Իրանը չի վստահում Թրամփի խոստումներին, քանի որ նա, խաղալով ստի վրա, բանակցությունների ընթացքում առնվազն երկու անգամ հարձակվել է Իրանի վրա։
Ցանկացած համաձայնագիր, որը չի համապատասխանում Իրանի և նրա տարածաշրջանային գործընկերների երկարաժամկետ ազգային անվտանգության շահերին, անհնար է, և տարածաշրջանում ընդհանուր իրավիճակը, անշուշտ, չի վերադառնա պատերազմից առաջ եղած վիճակին»,- նշված է հրատարակման մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վերջին օրերինվերսկսվել է ԱՄՆ դեսպան Սթիվ Ուիթքոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի միջև ուղիղ շփումը:
