Իրանը հարված է հասցրել Իրաքի քրդերին, հաղորդում է Tasnim-ը։

«Անօդաչու թռչող սարքի հարձակում Իրաքի Սուլեյմանիե քաղաքում տեղակայված քրդական ահաբեկչական խմբավորումների շտաբ-բնակարանների վրա», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարձակվում են Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ ռազմակայաններին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողություն սկսելու մասին։

Share.