Իրանն այսօր զանգվածային ավիահարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։

Մերձավոր Արևելքի թեմաներ արծարծող Telegram–յան ալիքները հայտնում են, որ իրանական թիրախում են հայտնվել ԱՄԷ-ում, Բահրեյնում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Կատարում գտնվող ռազմաբազաները։

Բացի այդ, հարվածներ են հասցվել Հայֆային։ Մասնավորապես հարձակման է ենթարկվել նավթավերամշակման գործարանը։

Ավելի վաղ հաղորդել էր, որ Թեհրանը գիշերը հզոր հարվածների է ենթարկվել, 2 էլեկտրակայան է վնասվել։

Share.