Իրանցի զինվորականները հարվածներ են հասցրել Իսրայելի ռազմական համալիրի մի շարք ձեռնարկությունների։ Այս մասին հայտնում է իրանական բանակը։
«Այսօր առավոտից հարձակման են ենթարկվել «Elbit Systems», «Kanfit» ընկերությունների ենթակառուցվածքային կենտրոնները, ինչպես նաև Նոֆ-հա-Գալիլում և Թել Ավիվում ՀՕՊ համալիրների արտադրության և մշակման կենտրոնը»,- ասված է հայտարարության մեջ:
