Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածների 17-րդ ալիքն է իրականացրել ամերիկա-իսրայելական թիրախների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Նշվում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների ուղղությամբ 40 հրթիռ է արձակվել։ 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքի վրա, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածների ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:

Share.