Իրաքի իսլամական դիմադրությունը հզոր հարվածներ է հասցրել Բաղդադում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» բազայի հսկողության կենտրոններին։ Այս մասին հայտնում է ԻՀՊԿ-ն, փոխանցում է Fars-ը։
Հետախուզական տվյալների ստացումից հետո անօդաչու թռչող սարքերն արդյունավետորեն թիրախավորել են նաև Իրաքի հյուսիսում գտնվող ընդդիմադիր ու ահաբեկչական խմբավորումների հինգ թաքստոցներ և կազմակերպություններ։
Բացի այդ, հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել Քուվեյթում գտնվող «Ալ-Ադիրի» ռազմաբազան։
