Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Քուվեյթում ամերիկյան ուղղաթիռային բազայի վրա հրթիռա-անօդաչուային հարձակման մասին, հայտնում է Fars News Agency-ն։
Ինչպես նշված է ԻՀՊԿ մամուլի ծառայության հայտարարության մեջ, հարվածը հասցվել է առավոտյան՝ ԱՄՆ-ի դեմ ուղղված հարձակողական գործողության շրջանակներում։ Հարձակման թիրախ է դարձել Քուվեյթի տարածքում գտնվող «Ալ-Ադիրի» ուղղաթիռային բազան։
Իրանական կողմի տեղեկություններով՝ գործողության ընթացքում օգտագործվել են տարբեր տեսակի հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Ինչպես պնդում են նրանք, խոցված օբյեկտների թվում են բազայի վառելիքի և գազի պահեստարանները, ուղղաթիռների հրապարակը, ինչպես նաև ռազմական օբյեկտի լոգիստիկ և ենթակառուցվածքային հատվածները։
