Իրանը հարվածել է ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը հայտնել էր ԱՄԷ-ում և Հորդանանում տեղակայված ամերիկյան THAAD ռադարների, ինչպես նաև Կատարում տեղակայված ամերիկյան FPS-132 («Անապատի աչք») հեռահար ռադարի ոչնչացման մասին։
