Իրանական կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարձակվել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան Ալ-Սալեմ ռազմաբազայի վրա, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
ԻՀՊԿ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Իրանի երկնքում ոչնչացվել է ևս երկու անօդաչու թռչող սարք, դրանց թվում՝ մեկ ամերիկյան MQ9։
Առ այսօր ոչնչացված տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվը կազմում է 111 միավոր։
