Իրանի ՌԾՈւ-ն հարվածել եւ մասամբ շարքից հանել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը, որից հետո այն ուղղություն է վերցրել դեպի Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտնել է իսլամական հանրապետության զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիյա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը։
«ԱՄՆ Abraham Lincoln ավիակիրը խոցվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի կողմից եւ շարքից դուրս է եկել»,- նրա խոսքերը մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Իրանի զինված ուժերը նշել են, որ ավիակիրը լքել է Պարսից ծոցը եւ ուղղություն է վերցրել դեպի Միացյալ Նահանգներ։
