ԱՄՆ-ն և Իսրայելը խախտում են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը, իսկ Իրանն այդ ջրային ուղու պաշտպանվածության երաշխավորն է: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ճեպազրույցի ժամանակ։
«Իրանը միշտ էլ եղել է Հորմուզի նեղուցի անվտանգության և կայունության երաշխավորը, և վերջին 40 օրերի ընթացքում նրա անվտանգության խախտումը պարզապես ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի պարտադրված պատերազմի արդյունքն է», – նրա խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը:
